Մենք իրավունք ունենք սիրել տղամարդու


ՕՍԿԱՐ ՈՒԱԼԴ

1895 թ. նոյեմբերին,  «Ռեդդինգ » կայարանում հետաքրքրասերների բազմություն էր հավաքվել: Տեղի բանտ էին տեղափոխում հայտնի անգլիացի գրող Օսկար Ուալդին: Ձեռնաշղթաներով ու բանտային համազգեստով նա կանգնել էր սառը անձրեւի տակ անշարժ` ուսումնասիրում էր մարդկանց ոչինչ չտեսնող հայացքով:

Դեռ Օքսֆորդում սովորելու տարիներին` «անգլիական մեծամիտ տիկնիկը»` ինչպես անվանում էր Օսկար Ուալդին մեծահարուստների խավը, իր վրա էր բեւեռում ամենահետաքրքիր հայացքները: Նրա շուրջն էին ծավալվում ամենատարօրինակ իրադարձությունները, որ երբեւէ հնարավոր էր, որ կատարվեին Օքսֆորդի համալսարանի պատերի ներսում: Նվաճելով տասնյակ հազարավոր ընթերցողների` «Դորիան Գրեյի դիմանակարը», «Կինը անարժան ուշադրության», «Լրջախոհ լինելու կարեւորությունը» ,  «Երջանիկ արքայազնը» հեքիաթների ժողովածու եւ այլ ստեղծագործություններով, նա ապացուցեց բոլորին, որ օժտված է տաղանդով եւ բացառիկ հնարավորություններով: Նակարող էր միաժամանակ սովորել մի քանի օտար լեզու եւ չխառնել գիտելիքները: Օսկար Ուալդը ծնվել է 1854թ. հոկտեմբերի 16-ին, Իռլանդիայում: Թագավորական դպրոց, ապա Տրինմիչտի քոլեջ, ահա այն ուղին, որը տարավ Ուալդին սովորելու Օքսվորդում: Ավարտելով ուսումը, Օսկարը տեղափոխվեց ապրելու Անգլիայում, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվեց ԱՄՆ: Մեկ տարի հետո վերադարձավ եւ հայտարարեց` «Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում, գիտեմ միայն, որ չեմ գտնում իմ տեղը» : 1881-1895 թ. նրա փառքի եւ մեծարման տարիներն էին: 1891 թ. ծանոթանալով Ալֆրեդ Դուգլասի հետ, Օսկար Ուալդը դարձավ հասարակության քննարկման համար մեկ թեման` շատերն էին այն կարծիքին, որ նրանց միջեւ բացի ընկերությունից, առկա է նաեւ այլ հարաբերություններ, ինչն անգլիական օրենսգրքով եւ քրիստոնեությամբ արգելվում էր: Օսկար Ուալդին ներկայացրեցին մեղադրանք, ապա դատապարտեցին երկու տարի ազատազրկաման: Օսկար Ուալդը մահացավ 1900 թ. Անգլիայից Ֆրանսիա վտարման ճանապարհին :

ՍԵՐ .ԴՈՒ ԳԻՏԵՍ ՈՒ ՉԳԻՏԵՍ ԴՐԱ ԱՐԺԵՔԸ

Նամակի հասցեատերն Օսկար Ուալդի  սիրեցյալն է, նամակն ուղարկվել է բանտից, 1888թ.

«Գիտեմ, որ կա միայն մեկ պատասխան այն ամենին, ինչ ես ասում եմ քեզ` դու ինձ սիրել ես երկուսուկես տարի, երբ կյանքը երկու կարմիր գիծ գծեց այն ծառուղում, որտեղ մենք պետք է հանդիպեինք: Իսկ հիմա ատում եսՏարիներ շարունակ, ես շատ պարզ տեսնում էի, որ արվեստի աշխարհում իմ դիրքը, հետաքրքրությունը, որը ես միշտ գտել եմ մարդկանց շրջապատում, այն հարստությունը, որի մեջ ես միշտ ապրել եմ, հազար ու մի իր, որ դարձրել են իմ կյանքը հրաշալի ու նախանձելի, իրականում ոչ մի արժեք չունեն ինձ համար: Այս ամենը կախվածության մեջ գցելու, ապա պահելու համար է միայն: Դու սիրել ես ինձ ավելի շատ, քան որեւէ մեկը երբեւէ: Կյանքը իմ ու քո առաջ դրել էր սարսափելի ողբերգություն: Այն պատկանում էր մեզանից ամեն մեկին, սակայն պատկանում էր յուրովի եւ մեկտեղ միաժամանակ: Ուզու՞մ ես իմանալ ինչո՞ւ: Ատելությունը քո մեջ ավելի շատ է, քան սերը, ավելի ուժեղ: Քո ատելությունը հորդ հանդեպ այնքան ուժեղ է եղել, այնքան մեծ ու ահռելիՍեր, դու գիտես ու չգիտես դրա արժեքը: Սերը սնվում է երեւակայությամբ, որից` մենք ինքներս չգիտակցելով, դառնում ենք ավելի երախտապարտ: Երեւակայությամբ մենք կարող ենք բռնել ամբողջ կյանքը, ապրել այն, նույնիսկ շոշափել: Միայն այդ կերպ մենք կարող ենք հասկանալ սիրո լիարժեք հասունացմանը, կատարելագործել մեր զգացմունքները: Գիտես, ի՞նչն է ցավալի, որ այս ամբողջ տարինարի ընթացքում չի եղել մեկ կտոր քաղցրավենիք կամ ուտելիք, որ չսներ քո հոգին ատելությամբ: Այդ ատելությունը դու զգում ես նույնիսկ ֆիզիկապես: Ատելությունը կուրացնում է մարդուն, սերը կարելի է կարդալ նույնիսկ աստղերի վրա, կարդալ նույնիսկ նամակում, բայց չես կարող տեսնել այդ ամենը` կուրացած լինելով ատելությունից: Երեւակայության սարսափեցնող բացակայությունըդա քո բնավորության ժառանգական արատն է, որը լցրել է քեզ: Ատելությունն այնպես է սնուցել քեզ, որ դու էլ ոչինչ չես կարող տեսել, ոչնչով չես զբաղվել, բացի քո ամենափոքր աշխատանքներից: Ատելությունը ներծծվել է քո մեջ ու թունավորել: Ես քեզ ուզում եմ ասել միայն վերջին մի քանի նախադասություն` մի վախեցիր անցյալից: Եթե սկսեն հավատացնել քեզ, որ անցյալն անվերադարձ է, մի հավատա, անցյալն ու ապագան ընդհամենը մեկ ակնթարթ է հայացքում, սակայն Աստծո հայացքում, եւ դու պետք է փորձես, ստիպես ինքդ քեզ ապրել նրա հայացքում: Ժամանակն ու տարածությունը, հետեւողականությունն ու տարածությունը, այդ ամենը միայն մտքի հորինվածքներ են: Երեւակայությունը կարող է հաղթահարել այդ ամենն ու մտնել ազատ տարածություն: Հիշիր, միայն բնության մեջ իրերը ճիշտ այնպիսին են, ինչպիսին մենք ենք ստեղծում ու տեսնում դրանք: Այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են մայրամուտ կամ լուսաբաց, ես տեսնում եմ Աստծո որդիներին, ապրող ուրախության մեջ: Այն, ինչ պատկանում էր ինձ, ես կորցրել եմ անվերադարձ, ես կորցրել եմ իմ ապագան ավելի վաղ, քան քո հայրը կկարողանար խլել ինձանից այն: Ես պետք է ստիպեմ ինձ նայել անցյալին այլ աչքերով, ստիպեմ աշխարհին նայել այլ աչքերով: Գուցե չկարողանամ անել դա, բայց ես գոնե կընդգծեմ այն հաստ գծով, որպեսզի տեսանելի լինի: Հասնել դրան, կարելի է միայն ընդունելով այն` որպես անխուսափելի մաս էվոլուցիայի իմ կյանքում եւ իմ բնավորության մեջ: Ես հեռու եմ հոգեկան հանգստից` լիարժեք հոգեկան հանգստից: Եթե իմ մեջ դեռ չկա կատարելություն, չկա լիարժեքություն, դու դեռ կարող ես ինձ դա սովորեցնել: Դու եկել ես ինձ մոտ, որպեսզի հասկանաս կյանքի ու արվեստի հաճույքը: Գուցե՞ ես ընտրված եմ հազարներից, որպեսզի ես, հենց ես սովորեցնեմ քեզ այն ամենին, ինչ ավելի կատարյալ է` տառապանքի իմաստին ու գեղեցկությանը: Հավատա, մենք իրավունք ունենք սիրել տղամարդու…

Քո հավատարիմ ընկեր`

Օսկար Ուալդ»

Leave a comment